Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԱԾ-ն կարո՞ղ է իմանալ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունների գործակալների տվյալները

ԱԱԾ-ն կարո՞ղ է իմանալ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունների գործակալների տվյալները
23.04.2025 | 10:28

Քննադատելով ատելության խոսքի տարածումը հանրության մեջ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բարձրաստիճան երկու հոգևորականներից մեկին «ստալինապաշտ տերտեր», մյուսին՝ ԿԳԲ գործակալ է անվանել։

Ընդ որում, Ալեքսանյանը խեղաթյուրել է իշխանական կայքերից մեկի լրագրողի կեղծ պնդման առիթով հնչեցված ԱԱԾ դիրքորոշումը՝ նշելով, իբր ԱԱԾ-ն ոչ թե հերքել է, որ Բագրատ Սրբազանը «ԿԳԲ գործակալ է» կամ «միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից», այլ ընդամենը հայտարարել է, թե ԱԱԾ-ն նման տեղեկատվության չի տիրապետում։

«ԱԱԾ-ն չի կարող ունենալ ռուսական ԱԴԾ-ի (КГБ) բոլոր գործակալների տվյալները», - նշել է ՔՊ-ական պատգամավորը։

Գիտե՞ք՝ կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ Ալեքսանյանի ոչ միայն այս, այլև ցանկացած այլ մտավարժանքի արգասիքներին, եթե չլիներ մեկ հանգամանք. այն, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավորն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում բացահայտում իրենց թիմի ընկալումները ճշմարտության, եկեղեցու, բարձրաստիճան հոգևորականի, ԱԱԾ-ի և ընդհանրապես մեր պետության ու ժողովրդի նկատմամբ։

Բայց դա էլ դեռ մի կողմ. նոր չէ, որ պիտի իմանանք թե ինչ իշխանության հետ գործ ունենք և բարոյական ինչ նկարագիր ունեն դրանք։

Կրկնեմ՝ Ալեքսանյանն ասում է, թե ԱԱԾ-ն չի կարող ունենալ ռուսական КГБ-ի բոլոր գործակալների տվյալները։ Հետաքրքիր է՝ իսկ ըստ ՔՊ-ականների, ԱԱԾ-ն կարո՞ղ է իմանալ, օրինակ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալների տվյալները։ Կա՞մ թուրքական…

Կարո՞ղ է ԱԱԾ մասին նման պատկերացումներն են այսքան «արխային քցում» ՔՊ-ականներին։ Համաձայնեք՝ Ալեքսանյանի նման գնահատականները հեռուն գնացող հետևությունների առիթ կարող են տալ։ Համենայն դեպս, ինչպես ասվում է՝ ծառը պտուղից է ճանաչվում։ Դե իսկ սրանց տված պտուղը տեսել ենք՝ Արցախում ու ՀՀ սուվերեն տարածքում վխտացող թուրքերը վկա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ